Օգտակար խորհուրդներ
Պաղպաղակի մի քանի բաղադրատոմսեր. news.am
NEWS.am Medicine-n առաջարկում է պաղպաղակի երկու բաղադրատոմս։ Առաջարկվող տնական պաղպաղակը պատրաստվում է բնական մթերքներից, օգտակար է եւ չի պարունակում կոնսերվանտ։
Բաղադրատոմս. սերուցքային պաղպաղակ
Ի՞նչ է անհրաժեշտ.
- կաթ. 250 մլ,
- սերուցք (30-35%-ոց). 250 մլ,
- շաքար. կես բաժակ, ցանկության դեպքում` ավելի շատ,
- ձվի դեղնուց. 4-6 հատ,
- վանիլային էքստրակտ կամ վանիլային շաքար. 1 թեյի գդալ.
Պատրաստման եղանակը.
Կաթը եռացնել փոքր կաթսայի մեջ, այնուհետեւ սառեցնել մինչեւ մարմնի ջերմաստիճան։ Դեղնուցը շաքարով եւ վանիլային շաքարով կամ՝ էքստրակտով, լավ հարել։ Շարունակելով հարել զանգվածը՝ խառնել մնացած կաթը եւ ստացված զանգվածը դնել մարմանդ կրակին։ Փայտյա գդալով անընդհատ խառնել՝ մինչեւ փոքր-ինչ թանձրանա։ Ստացված խյուսը որոշ ժամանակ զովացնել,ւ հետո դնել սառնարանի մեջ։
Նույն ընթացքում հարել սերուցքը առանձին ամանի մեջ, մինչեւ փոքրիկ ալիքներ կառաջանան։ Երբ սառնարանում խյուսը զովանա, ավելացնել հարած սերուցքը, լավ խառնել եւ այդ զանգվածը մի քանի ժամով տեղափոխել սառնախցիկ։ Յուրաքանչյուր 50-60 րոպե պետք է հանել սերուցքը, հարել եւ կրկին ետ դնել սառնախցիկի մեջ։
Մի քանի ժամ անց պաղպաղակը պատրաստ է, եւ կարելի է արդեն մատուցել։
Բաղադրատոմս. դիետիկ պաղպաղակ
Ի՞նչ է անհրաժեշտ.
- 150 գր ոչ յուղալի կաթնաշոռ
- 150 մլ 1% յուղայնությամբ կեֆիր
- 130 գր ելակ, բանան կամ մեկ այլ միրգ
- 50 մլ. հանքային ջուր
- 15 գր. չամիչ
Պատրաստման եղանակը.
Դիետիկ պաղպաղակը շատ ավելի հեշտ է պատրաստվում, քան՝ սովորականը։ Միքսերով կամ բլենդերով հարել կեֆիրը եւ հանքային ջուրը, ավելացնել կաթնաշոռը (ցանկալի է ոչ յուղալի կամ քիչ յուղայնությամբ) եւ կրկին լավ հարել։
Ստացված զանգվածին ավելացնել մրգերը, խառնել (կամ հարել, եթե ցանկալի է միատարր պաղպաղակ պատրաստել), լցնել ձեւավոր ամանների մեջ եւ դնել սառնախցիկում՝ լիովին սառելու համար։ Նախընտրելի է, որ յուրաքանչյուր 30 րոպեն մեկ խառնել զանգվածը։
Ի դեպ, այս բաղադրատոմսում կեֆիրի փոխարեն կարելի է նաեւ օգտագործել ոչ յուղալի եւ ոչ քաղցր յոգուրտ. այս դեպքում պաղպաղակն ավելի փափուկ եւ թեթեւ կլինի։ Սակայն Հայաստանում նման յոգուրտ գտնելը, դժբախտաբար, այնքան էլ հեշտ գործ չէ։ Ցանկության դեպքում կարելի է նաեւ ավելացնել մեկ գդալ կակաո եւ մի փոքր քաղցրացուցիչ։
Կարդացեք նաև
Եղանակային ցուրտ պայմաններն անմիջական ազդեցություն ունեն մեր կենսակերպի, ինչպես նաև առողջության վրա:
0-ից ցածր ջերմաստիճանի ժամանակ կարող են արձանագրվել հիպոթերմիայի (մարմնի ընդհանուր սառեցումն է...
Կենցաղը դյուրին դարձնող սարքերը հաճախ օգտակարությունից զատ` նաև վտանգ են ներկայացնում մարդու առողջության համար: Հաճախ է խոսվում միկրոալիքային վառարանի՝ (ՄԱՎ) վտանգավորության մասին...
Համակարգչի առջև երկարատև աշխատանքը կարող է բացասական ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա: Դա, առաջին հերթին, աչքերի և տեսողության վրա ներգործությունն է: Աչքի այդպիսի ախտահարումն անվանվում են դիսփլեյային...
Եղանակը տաքանալուն զուգընթաց մարդիկ հաճախ իրենց հանգիստն անց են կացնում բնության գրկում, իսկ շոգ եղանակը նպաստում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածմանը...
Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար անհրաժեշտ է հետևել մի քանի պարզ կանոնի...
Տոնական գնումներն արդեն սկսվել են: Ի՞նչ մթերք գնել, որտեղի՞ց և ինչպե՞ս խուսափել թունավորումներից:
Առողջապահության նախարարությունը մի շարք խորհուրդներ է տալիս այս հարցերի շուրջ...
Ամառային եղանակը, մարդու օրգանիզմի վրա բարերար դրական ազդեցության հետ մեկտեղ, կարող է առաջացնել առողջական վիճակի տարաբնույթ խանգարումներ, հատկապես, երբ օդի ջերմաստիճանը գերազանցում է...
Բժշկական կոշիկի ընտրությունը պայմանավորված է աշխատանքային գործընթացի առանձնահատկություններով: Բժիշկն ամբողջ օրն անցկացնում է ոտքի վրա: Անհարմար սաբոները կարող են նկատելիորեն դժվարացնել կյանքը...
Լույս բոլորը են օգտագործում, բայց ճիշտ լուսավորության, լույսի կարևորության, լուսավորության գործող միջազգային ստանդարտների, լուսավորության հաշվարկի, խնայող, ժամանակակից, բազմաոճ լուսավորության...
Շաբաթվա ընթացքում արձանագրված և կանխատեսվող շոգ եղանակի առնչությամբ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի կազմակերպման նկատմամբ...
Եթե նոր արծնապատ կաթսա եք գնել, ապա լվացեք ափսեների մածուկով, պարզաջրեք ու լավ չորացրեք, ապա կաթսայի մեջ աղաջուր լցրեք (1 լ ջրին՝ 2 ճ.գդալ), եռացրեք, հովանալուց հետո ջուրը թափեք: Դա կօգնի, որ էմալային ծածկույթը երկար ու առանց վնասվելու գործածեք...
Փալաթիթեղն անփոխարինելի կենցաղային պարագա է, և ո՛չ միայն խոհանոցում: Ալյումինե նրբաթիթեղը հաջողությամբ կիրառվում է, երբ ցավում են թիկունքը կամ պարանոցը, ոտքերը, հոդերն ու մկանները: Փայլաթիթեղի ազդեցությամբ...
Մի ժամանակ յուրաքանչյուր տնտեսուհու ձեռքի տակ միշտ տնտեսական օճառ կար: Ճիշտ է, այն անուշաբույր չէր, բայց անփոխարինելի միջոց էր: Իսկ հիմա կարծես դուրս է մղվել գործածությունից, փոխարինվել նոր քիմիական միջոցներով...
Տոն օրերին առավելապես նկատվում է սիրտանոթային հիվանդությունների սրացում։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց սրտաբան Տիգրան Խաչատրյանը։ Ըստ սրտաբանի՝ դա պայմանավորված է դեղորայքի...
Տոն օրերին բնակչության շրջանում հաճախակի են գրանցվում սննդային թունավորումների դեպքեր: Սննդային թունավարակներից զերծ մնալու համար Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը զգուշացնում է...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն